Home / Հայաստան / Մեկ օրական ՔԿ փոխնախագահը նշանակվեց ԱԱԾ պետի տեղակալ

Մեկ օրական ՔԿ փոխնախագահը նշանակվեց ԱԱԾ պետի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյանը մայիսի 5-ին ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, որին երեկ էր նշանակվել։ 2013 թվականից մինչ այսօր նա եղել է ոստիկանական քննիչ, դատախազ, վարչությունների պետ և պետի տեղակալ հարկայինում, ՊՎԾ պետի տեղակալ և փաստացի ղեկավար։

Ավելի ուշ այսօր նախագահի պաշտոնական կայքում Արմեն Սարգսյանի` Քյարամյանին Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ նշանակելու մասին հրամանագիր տեղադրվեց։

2019 թվականին Քյարյամյանը Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար էր, երբ իր ունեցվածքի հետ կապված բանավեճ էր ծավալվել։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հայտարարեց, որ վարույթ է հարուցել Արգիշտի Քյարամյանի նկատմամբ` հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու կապակցությամբ։ Բացի դա, ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատարը թաքցրել էր իրեն պատկանող անշարժ գույք և մեկ ավտոտնակ։ Ընդհանուր առմբաբ, Քյարամյանը հայտարարագրել էր ութ տարբեր տեսակի անշարժ գույք, սակայն հետագայում պարզվեց, որ դրանք 9-ն են։

Ավելի ուշ հայտարարգրված գումարների մասով Քյարամյանն ասել էր, որ պաշտոն զբաղեցնելուց առաջ էր ամուսնացել, և հայտարարագրում նշված գումարները կնոջն են պատկանում։

Հայաստանի նախկին ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանի սանիկը լինելու մասին հարցին ի պատասխան մեկ տարի առաջ նա նշել էր, որ բարոկյական չի համարում ընկերական կամ քավոր-սանիկական կապերը թաքցնելը։

– Ես ինքս փոխադարձ հարգանքի հարաբերություններ ունեմ պարոն Գասպարյանի հետ, սակայն որևէ քավոր-սանիկական հարաբերություններ մենք չունենք։ Եթե ես ունենայի այդպիսի հարաբերություններ, մեծ սիրով կբարցրաձայնեի, – ասել էր Քյարամյանը՝ նշելով, որ աշխատել է ոստիկանությունում, քննչական կոմիտեում, և շփումը նաև այդ համատեքստում է եղել։

Ըստ պաշտոնական կենսագրության, Քարամյանը 2013-2014թթ. քննիչ է աշխատել է Երևանի ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում: 2016թ.՝ դատախազ Շիրակի մարզի  դատախազությունում, այնուհետև Երևանի դատախազությումում։

2018-ից Պետեկամուտների կոմիտեում է․ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ, հետաքննության վարչության պետ, հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ:

2019-ից՝ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, այնուհետև՝ ղեկավարի տեղակալ, ապրիլից՝ ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող:

2009-2011թթ.  ծառայել է ՀՀ զինված ուժերում (հանդիսանում է պահեստազորի սպա):

2014թ.  շնորհվել է արտահերթ կոչում:

2016թ. ստացել է  ՀՀ դատախազության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:

2017թ.  պարգևատրվել է գերատեսչական մեդալով:

2018թ.  շնորհվել է հարկային ծառայության փոխգնդապետի հատուկ կոչում:

Քյարամյանը ծնվել է 1991 թ․, մայիսի 22-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2015թ. ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը:

2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: