Միացյալ Նահանգների Սիեթլ քաղաքում ցուցարարների հետ շուրջ մեկ շաբաթ առճակատումից հետո, հունիսի 8-ին Ոստիկանությունը նահանջել է՝ լքելով ոստիկանական բաժանմունքն ու ցուցարարներին թողնելով կենտրոնական Capitol Hill թաղամասի տարածքը։
Ցուցարարները վերադասավորել են ոստիկանական բարիկադներն ու դրանցով սահմանագծել Քափիթոլ Հիլի Ինքնավար Տարածքը (Capitol Hill Autonomous Zone (CHAZ)):
«Այս տարածքն այսուհետ պատկանում է Սիեթլի ժողովրդին»․ գրված է մուտքի մոտ ամրացված բաների վրա։
Ցուցարարներից մեկը New York Times-ին ասել է, որ այստեղ էքսպերիմենտ է իրականացվում․ առանց ոստիկանության ապրելու փորձ։ Տարածքում երաժշական փառատոններ, ելույթներ, պոեզիայի ընթերցումներ, կինոդիտումներ և այլ միջոցառումներ են անց կացվում։
Երեքշաբթի երեկոյան ցուցադրվել է «13-րդը» վավերագրական ֆիլմը՝ Միացյալ Նահանգների արդարատատության համակարգում առկա ռասիզմի մասին, նաև «Paris Is Burning» վավերագրական ֆիլմը` Նյու Յորքի ընդհատակի մշակույթի մասին։ Չորեքշաբթի տարածքը օգտագործում են երեխաները։ «No Cop Co-op» (Առանց ոստիկանների համագործակցություն) հատվածում անվճար ուտելիք ու ջուր է բաժանվում։ Տարածքում կա նաև գրադարան և բուժօգնության անկյուն։
Երեքշաբթի երեկոյան ցուցարաները հավաքվել են ազատ տարածքի Կալ Անդերսոն այգում, որտեղ «բաց խոսափող» ձևաչափով ելույթներ են ունեցել։
Ցուցարաներից մեկն իր ելույթում ասել է․ «Այս համակարգը փորձելու է վերադառնալ նախա-քովիդյան կյանքին, փորձելու է ձեզ բոլորիդ ստիպել վերադառնալ ձեր աշխատավայր, ձեր հին կյանքի ռեժիմին, և մոռանալ՝ ինչի համար էիք փողոց դուրս եկել։ Մենք պետք է չմոռանանք և շարունակենք մնալ փողոցում»։
Ելույթներից հետո ցուցարարները՝ ավագանու անդամ Կշամա Սևանթի օգնությամբ, մտել են Սիեթլի քաղաքապետարան և կարդացել իրենց ձևակերպած 30 պահանջները, այդ թվում՝ հարկել Ամազոն ընկերությանը (օնլայն գնումների ամենամեծ հարթակը աշխարհում, գլխամասը գտնվում է Սիեթլում), վերացնել Ոստիկանությունը, իսկ մինչև վերացումը անցումային շրջանում արգելել ոստիկանության կողմից զենքի կիրառումը, ֆինանսավորել հանրային առողջապահությունը, դադարեցնել քրեական հետապնդումը Black Lives Matter ցույցերի մասնակիցների դեմ։
Չորեքշաբթի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Սիեթլի էքսպերմենտին։ Թվիթերի իր միկրոբլոգում Թրամփը գրել էր․ «Տեղական ահաբեկիչները գրավել են Սիեթլը»:
Նա սպառնացել է, որ եթե քաղաքապետը և նահանգապետը հետ չվերցնեն քաղաքը, ինքն անձամբ դա կանի։
Քաղաքապետ Ջենի Դուրկանը պատասխանել է թվիթով․ «Ապահովիր մեր անվտանգությունը, վերադարձիր քո բունկեր»։
Make us all safe. Go back to your bunker. #BlackLivesMatter https://t.co/H3TXduhlY4
— Jenny Durkan (@MayorJenny) June 11, 2020
Քաղաքապետարանը փորձում է բանակցել ցուցարարների հետ՝ վստահության դաշտ ստեղծելով փոքր հարցերում։ Չորեքշաբի օրը ժամանել է հրշեջ ծառայության պետը և թույլատրել հանրային զուգարաններ և սանիտարական կետեր տեղադրել։
Ցուցարարները ևս իրար վստահելու հարցում ժամանակի կարիք ունեն։ Նրանց մի մասը կարծում է, որ սևերի իրավունքների շարժումը վերջապես հասել է մի կետի, որում մեծ փոփոխությունները հնարավոր են, և այժմ ուժերը պետք է ներդնել հենց այդ ուղությամբ։ Մյուս մասը ավելի շատ հիշեցնում է 2011-ի Occupy Wall Street շարժումը, որը ոչ միայն ռասայական անհավասարության դեմ էր, այլ կորպորատիվ Ամերիկայի՝ որպես անհավասարության հիմնական պատճառ։
Getting my first look at the Capitol Hill Autonomous Zone, or #CHAZ. A large group of people has gathered at 12/E Pine to listen to speakers now. Things are peaceful, someone is cooking quesadillas and there’s even a smoking section #SeattleProtests #KOMONews pic.twitter.com/ixtagKeKJ2
— Cole Miller (@ColeMillerTV) June 10, 2020