2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

25 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալն ազատ արձակվեց

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանի որոշմամբ ցմահ ազատազրկված Ստեփան Գրիգորյանն այսօր պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց, հայտնում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեն։

Ստեփան Գրիգորյանը, հիշեցնենք, շուրջ 25 տարի պատիժ էր կրում բանտում: 1997 թ. դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանի դատավճռով նա դատապարտվել էր մահապատժի՝ սպանությանը մասնակցելու համար, իսկ 2003 թ. օգոստոսի 1-ին նախագահի հրամանագրով նրան ներում էր շնորհվել և մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: 2017 թվականից Գրիգորյանը սպասում էր պայմանական վաղաժամկետ ազատմանը:

Եվ պրոբացիայի, և քրեակատարողական ծառայությունները նրա վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ տվել էին դրական կարծիքներ։