Կաթոլիկ եկեղեցին մտադիր է սրբադասել իտալացի Կառլո Ակուտիսին, ով 2006 թվականին 15 տարեկան հասակում մահացել է լեյկեմիայից։ Նրան համացանցի հովանավոր կհռչակեն։
Երիտասարդի մոր խոսքերով, նա սովորական դեռահաս էր․ ֆուտբոլ էր սիրում, վիդեոխաղեր և ծրագրավորում։ Հավատում էր Աստծուն և օգնում էր մարդկանց․ աղքատներին ուտելիք էր բաժանում, կարիքավորներին էր տալիս իր գրպանի մետաղադրամները, օգնում էր համադասարանցիներին։
Ակուտիսը ստեղծել էր հաղորդության հրաշքների առաջին օնլայն կատալոգը՝ օնլայն ցուցահանդես, որում ներկայացված են աշխարհում կատարվող ամենատարբեր տեսակի հրաշքներ։ Այդպիսով Ակուտիսը կիսվում էր իր հավատով, գրում է NBC News֊ը։
Ակուտիսին է վերագրվում Բրազիլիայից մի տղայի բուժումը, ով իտալացի երիտասարդի հետ աղոթելուց հետո ազատվել է «հազվադեպ հիվանդությունից»։ Հենց դա է այն հրաշքը, որն անհրաժեշտ է սրբադասման համար։
Կառլոն սրբերի կարգին կդասվի հոկտեմբերին։ Դա կհաստատի, որ տղան դրախտում է և կարող է բարեխոսել նրանց համար, ովքեր կաղոթեն իր անունից։