Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության (ԱԺՃԿ) անդամ Ահիլ Գումբաթովը հուլիսի 1-ին դուրս է գրբել հոգեբուժարանից, որտեղ երեք ամիս հարկադիր բուժում էր անցնում՝ իշխանությունների հասցեին ֆեյսբուքում քննադատական գրառումների համար։ Ակտիվիստը հայտարարել է քաղաքական պայքարը շարունակելու պատրաստակամության և ապօրինի հարկադիր բուժման համար ՄԻԵԴ դիմելու մտադրության մասին։
«Կավկազսկի ուզելը» գրում է, որ Ահիլ Գումբաթովին հոգեբուժարան ուղարկել են մարտի 30-ին։ ԱԺՃԿ֊ն որպես հարկադիր բուժման պատճառ նշում է իշխանությունների հասցեին ակտիվիստի կատարած քննադատական գրառումները։ Ապրիլի 1-ին Գումբաթովին հոգեբուժարանից դուրս էին գրել, իսկ հաջորդ օրը նորից բերել հիվանդանով։ Մայիսի 2-ին հոգեբուժարանում անցկացվող նախատեսված ժամանակը երկարաձգվել էր ևս մեկ ամսով։ Ակտիվիստը գանգատվում էր իրեն անհայտ դեղանյութերով բուժման պատճառով ինքնազգացողության վատթարացման մասին։ Հունիսի սկզբում պարզ դարձավ, որ նա հոգեբուժարանում կանց կացնի ևս մեկ ամիս։
Գումբաթովը Մաշթաղ գյուղի հանրապետական հոգեբուժական հիվանդանոցից դուրս է գրվել հուլիսի մեկին։
Պատմում է, որ դուրս գրման օրը կանչել են գլխավոր բժշկի մոտ․ «Դուրս գրվելու մասին թուղթ տվեցին։ Հիվանդության և բուժման մասին բժշկական փաստաթղթեր չտվեցինԼ Իհարկե ինձ այստեղ բերել էին կեղծված բժշկական փորձաքննության եզրակազության հիման վրա։ Ամեն ինչ անցյալում է, ես ազատության մեջ եմ»։
Իրեն պահելու պայմանների մասին «Կավկազսկի ուզելի» հետ զրույցում չի խոսել․ «Ճիշտն ասած հոգնել եմ։ Մոտակա ժամանակներում, հավանաբար, ամեն ինչ մանրամասն կպատմեմ հանրությանը։ Հիմա միայն ուզում եմ նշել, որ մինչև Եվրոպական դատարան հասնելու եմ հարկադիր բուժումս ապօրինի ճանաչելու համար։ Պատրաստվում եմ շարունակել քաղաքական գործունեությունս և անդարդարությունների մասին գրել սոցիալական ցանցերում»։
Փաստաբան Նեմաթ Քերիմլին հայտարարել է, որ արդեն բողոքարկող դիմում է ներկայացրել ակտիվիստի հարկադիր բուժման ապօրինության համար։ Գործի քննության օրվա հետ կապված տվյալներ դեռևս չկան։
Տեղական իրավապաշտպանները Գուբաթովի բուժումը որակել են որպես «Խորհրդային միությունում կիրառվող այլակարծության դեմ պատժիչ միջոցների օրինակ»։
Ավելի վաղ՝ հունիսի 19-ին, Գումբաթովի պաշտպանության արշավ էր սկսել Amnesty International֊ը։ Միջազգային իրավապաշտպանական կազմակերպությունը հայտարարություն էր տարածել, որում նշում էր, որ ակտիվիստին «բուժում են» անհայտ դեղամիջոցներով, պահանջում էր պատասխանատվության ենթարկել հոգեբուժարանի գլխավոր բժշկին։