Վերջին մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 330 նոր դեպք, 162 հոգի ապաքինվել է, 8 հոգի՝ մահացել․ 7-ը՝ կորոնավիրուսային հիվանդության պատճառով, կորոնավիրուսով վարակված ևս մեկ անձ՝ այլ հիվանդության պատճառով, հայտնել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հանրագումարով՝ Հայաստանում մինչ այժմ գրանցվել է ընդհանուր 28 936 դեպք, որոնցից 16 302-ը՝ արդեն ապաքինված, 550-ը՝ մահվան ելքով․ 491 հոգի մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից, կորոնավիրուսով վարակված ևս 159 հոգի, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է «այլ պատճառներով»։
Երեկ արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնել է. «Պացիենտները եղել են 72 (կին), 64 (տղամարդ), 71(տղամարդ), 72 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:
Մինչ այժմ իրականացվել է 123 հազար 815 թեստ (1133 թեստ՝ վերջին մեկ օրում): COVID-19-ից այս պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 984 մարդ: