Վերջին մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 557 նոր դեպք, 709 հոգի ապաքինվել է, 18 հոգի՝ մահացել․ 11-ը՝ կորոնավիրուսային հիվանդության պատճառով, կորոնավիրուսով վարակված ևս 7 անձ՝ այլ հիվանդության պատճառով, հայտնել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հանրագումարով՝ Հայաստանում մինչ այժմ գրանցվել է ընդհանուր 30 903 դեպք, որոնցից 18 709-ը՝ արդեն ապաքինված, 723-ը՝ մահվան ելքով․ կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 546-ի, ևս 177 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Երեկ արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնել է. «Պացիենտները եղել են 69 (կին), 72 (կին), 64 (կին), 86 (կին), 93 (տղամարդ), 51 (կին), 90 (տղամարդ), 60 (տղամարդ), 62 (տղամարդ), 72 (տղամարդ) և 85 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:
Մինչ այժմ իրականացվել է 131 216 թեստ (2 050 թեստ՝ վերջին մեկ օրում): COVID-19-ից այս պահին Հայաստանում բուժվում է 11 471 մարդ։