Home / Մարզեր / Ցուցարարների պահանջով Սերբիայում թուլացրեցին կարանտինը

Ցուցարարների պահանջով Սերբիայում թուլացրեցին կարանտինը

Սերբիայի իշխանությունները Բելգրադում և մի շարք այլ քաղաքներում կազմակերպված բողոքի ակցիաներից հետո հրաժարվել են կորոնավիրուսի պատճառով պարետային ժամ հայտարարելու մտքից։ Ցույցերի մասնակիցները դեմ էին հակահամավարակային խիստ սահմանափակումներին, հնչում էին նաև հակակառավարական կոչեր, գրում է ԲիԲիՍին։

Վարչապետ Անա Բրնաբիկը հայտարարել է, որ նախկին պարետային ժամի փոխարեն, այժմ կարգելվեն ավելի քան տասը հոգանոց հավաքները։

Պաշտոնական տվյալներով Սերբիայում կորոնավիրուսի 17 342 հաստատված դեպք է գրանցվել։ Հունիսի վերջերից վարակակիրների թիվը կտրուկ աճում էր, ինչի կապակցությամբ նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել էր խիստ կարանտինի ռեժիմի և պարետային ժամի վերահաստատման մասին։ Նախատեսվում էր նորից փակել բոլոր հաստատություններն ու արգելել ավելի քան հինգ հոգանոց հավաքները։ Նախագահը նշել էր, որ մայրաքաղաք Բելգրադում ծայրահեղ իրավիճակ է, հիվանդանոցները գրեթե լցված են։

Վուչիչի հայտարարություններին ի պատասխան, հուլիսի 7-ին հազարավոր քաղաքացիներ հավաքվել էին Բելգրադի կենտրոնում։ Նրանք դեմ էին կարանտինային սահմանափակումների խստացմանը, պահանջում էին նախագահի և կառավարության հրաժարականը։

Հուլիսի 8-ի գիշերը ցուցարարները խերհրդարանի շենք էին ներխուժել։ Ոստիկանությունը բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու համար արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Բախումների արդյունքում տուժել է 43 ոստիկան, 17 ցուցարար, ևս 23-ը բերման է ենթարկվել։ Ակցիաները շարունակվել են նաև հաջորդ օրը։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրել է օտարերկրյա հատուկ ծառայություններին և չեղարկել Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումը։

Tekali Taxi