Միացյալ Նահանգներում սովորող արտասահմանցի ուսանողները պետք է ինքնակամ լքեն երկիրը, եթե աշնանային կիսամյակը սկսվի օնյալն ուսուցմամբ։ Այս մասին հայտարարել է սահմանային և ներգաղթի հարցերով ամերիկյան գործակալությունը, նշելով, որ այս հրամանին չենթարկվողներին վտարում է սպառնում։
Արդեն 2.9 մլն վարակակիր ունեցող երկրում մի շարք համալսարաններ արդեն հայտնել են, որ հեռահար ուսուցման կանցնեն ոչ միայն աշնանային կիսամյակում, այլև ողջ գալիք տարում։
Փոփոխությունները կվերաբերեն բոլոր նրանց, ովքեր ԱՄՆ֊ում են F-1 և M-1 վիզաներով։ Առաջին տիպը տրամադրվում է միջազգային ուսանողների, ովքեր Նահանգներում գտնվում են կրթության նպատակով, երկրորդը տրամադրվում է մասնագիտական կուրսեր անցնելու և վերաորակավորվելու համար։
Սահմանային և միգրացիոն հարցերով գործակալության հայտարարության մեջ ասվում է, որ եթե համալսարանը հեռահար ուսուցման է անցել, իսկ ուսանողը միևնույն է ուզում է մնալ երկրում՝ պետք է ինչ որ քայլեր ձեռնարկի, օրինակ, տեղափոխվի մեկ այլ ԲՈՒՀ, որտեղ դասերը ստացիոնար են անցնում։
Այս պայմաններին չհետևելը կարող է վտարմամբ ավարտվել։
Ընդ որում, այս սահմանափակումները տարածվում են հենց այն համալսարանների վրա, որոնցում դասերն ի սկզբանե հաճախումով էին, և հեռահար ուսուցման անցել են զուտ հակահամաճարակային միջոցառումների սահմաններում։
Որոշ համալսարաններ պատրաստակամություն են հայտնել օնլայն ուսուցման ժամանակ անգամ միաջզգային ուսանողներին ապաստան տրամադրել համալսարանական տարածքներում։