Մի քանի օր առաջ Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասի բնակիչ Սոնյա Մ-ը նամակ է ստանում Ճանապարհային ոստիկանությունից, ըստ որի նրա որդին 2020 թվականի հունիսի 29-ին տուգանվել է Թաիրով փողոցում՝ մեքենայում դիմակ չկրելու պատճառով։ Կնոջ որդին դատապարտվել է ազատազրկման 2018 թվականին և արդեն երկու տարուց ավել գտնվում է կալանավայրում։
Երկու օր զանգում էինք Ճանապարհային ոստիկանության համարներով, բայց պատասխանող չկա։
Epress.am-ի հետ զրույցում կինը հիշել էր, որ 2019-ին ևս տուգանք էր եկել որդու անունով, թե իբր նա երթևեկության կանոններ է խախտել, սակայն այն ժամանակ Սոնյա Մ-ն կարծեց, որ թյուրիմածություն է և գործին ընթացք չտվեց, մանավանդ, որ այդ ժամանակահատվածի տուգանքները տարեվերջին չեղարկվեցին կառավարության կողմից։
Կինը նաև ցույց տվեց որդու դատավաճիռը և ՃՈ-ի նամակը․