Բաքվի Յասամալի շրջանի պողոտաներից մեկում` Փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով պետակակն կոմիտեի շենքի դիմաց, մի խումբ կանայք փակել են ճանապարհի երթևեկելի հատվածը։
Նման քայլի դիմելու պատճառը պետական պաշտոնյաների արհամարհական վերաբերմունքնն է․ կանանց բողոքներն ու նամակներն արդեն երկար ժամանակ անպատասխան են մնում։
Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, կանայք՝ պողոտայի երթևեկությունը փակելով, պոտենցյալ վտանգավոր դրություն են ստեղծել։ «Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները բացել են փողոցի երթևեկելի գոտին։ Ակցիայի մասնակիցների հետ պրոֆիլակտիկ զրույց են ունեցել, բացատրել են իրենց գործողությունների պոտենցյալ վտանգը», – ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։