Լավ ուտելիքի ու սեքսի հաճույքն «անմիջականորեն Աստծուց է գալիս», հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իտալացի գրող, «սլոուֆուդ» շարժման հիմնադիր Կառլո Պետրինիի «TerraFutura» գրքի համար տրված հարցազրույցում։
«Հաճույքն ուղիղ Աստծուց է գալիս, այն կաթոլիկ չէ, քրիստոնեական կամ այլ տեսակի չէ, այն պարզապես աստվածային է», — ասել է Հռոմի պապը, հավելելով, որ եկեղեցին միշտ դատապարտել է «դաժան, կոպիտ, գռեհիկ» հաճույքը, բայց ընդունել է «պարզն ու բարոյականը»։
Ֆրանցիսկոս պապը հիշեցրել է, որ նախկինում կաթոլիկ եկեղեցին դատապարտում էր բոլոր տեսակի հաճույքները։ Նա դա «չափազանց խիստ բարոյախոսություն» և քրիստոնեական գաղափարների սխալ ըմբռնում է համարել։
«Սննդային հաճույքն անհրաժեշտ է առողջ մնալու համար։ նույն ձևով, սեռական հաճույքն անհրաժեշտ է, որպսզի սերն ավելի հիանալի բան դառնա ու ապահովի մեր տեսակի գոյատևումը», — հայտարարել է Ֆրանցիսկոսը։