Home / Բանակ / Միջազգային իրավապաշտպաններին կոչ են անում «ջայլամի կեցվածք» չընդունել․ ցույց

Միջազգային իրավապաշտպաններին կոչ են անում «ջայլամի կեցվածք» չընդունել․ ցույց

Քաղհասարակության մի խումբ կազմակերպություններ, իրավապաշտպաններ և ակտիվիստները այսօր բողոքի ցույց էին անում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ՝ կոչ անելով ՄԱԿ-ին, կառավարություններին, միջազգային կազմակերպություններին, Մարդու իրավունքների խմբերին անհապաղ միջոցներ ձեռնարկել` դադարեցնելու ադրբեջանա-թուրքական ագրեսիան և կանխելու մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի հետագա խախտումները:

«Մեզ պետք է ձեր աջակցությունը՝ դադարեցնելու մահերը երկու կողմում», – ասված էր ակցիայի աննոտացիայի մեջ։

Untitled
Ղարաբաղում արդեն 6-րդ օրն է՝ լայնածավալ ռազմական գործողություններ են։ Թիրախավորվում են ոչ միայն դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Կան հարյուրավոր զոհեր, բազմաթիվ վիրավորներ զինվորականների և խաղաղ բնակչության շրջաններում։ Միջազգային հանրության զուսպ կոչերը և բացահայտ անգործությունը իրավիճակը զսպելու առումով դեռևս որևէ արդյունք չի տալիս․ ռազմական գործողությունները օրեցօր միայն թեժանում են։
Untitled
ՄԱԿ գրասենյակի մոտ հավաքված իրավապաշտպանները դատապարտում են միջազգային հանրության անգործությունը և կոչ անում հատկապես միջազգային իրավապաշտպանական կազմակերպություններին «ջայամի կեցվածք չընդունել» և հավատարիմ մնալ հռչակված մարդասիրական արժեքներին։
Untitled

Հայտրարաության տեքստը, որը բաց է ստորագրությունների համար, փոխանցվեց ՄԱԿ գրասենյակի ներկայացուցչին։
Տեքստը՝ այստեղ։

Untitled

Untitled

Untitled

Untitled

Untitled

Untitled

Untitled

Untitled

02, հոկտեմբեր 2020թ․