Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախակին նախագահ, նախօրեին ձերբակալված Վահրամ Բաղդասարյանն ազատ կարձակվի։
Դատարանն այսօր ոչ օրինաչափ է ճանաչել նաև Բաղդասարյանի ձերբակալությունը և մերժել է նրան կալանավորելու մասին ԱԱԾ միջնորդությունը։
Երեկ էլ ազատ է արձակվել «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Ազգային անվտանգության ծառայությունը նրանց մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման նախապատրաստման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։ Նույն մեղադրանքներով անցնում է նաև Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։ Վերջինս կմնա կալանքի տակ։
Նրանք մեղադրանքները չեն ընդունում։