Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Ավելի վաղ՝ Ազգային ժողովում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ որոշում է կայացրել արտգործնախարարին պաշտոնից ազատել։
Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար է նշանակվել Թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի մայիսի 12-ին: