Ազգային ժողովի խորհրդի նիստը քվորումի բացակայության պատճառով հետաձգվել է:
Նիստի օրակարգում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու, նրա պատգամավորական լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ դիմելու հարցն էր։
Ավելի վաղ ԱԺ-ն տեղեկացրել էր, որ խորհուրդը՝ հիմք ընդունելով Սահմանադրության 95-րդ հոդվածը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին» եզրակացությունը, որոշել է Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:
ԲՀԿ-ն սա քաղաքական բռնաճնշում էր որակել։