Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ 9 համայնքների դպրոցներ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ապահով դպրոց» ծրագրի շրջանակում կստանան դրամաշնորհ՝ անվտանգության ենթակառուցվածքների բարելավման, այդ թվում՝ ապաստարանների բարեկարգման, անվտանգության պատի կառուցման և այլ նպատակներով։
ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ յուրաքանչյուր դպրոցի կտրամադրվի առավելագույնը 2 մլն 372 հազար 200 դրամ։
Ծրագիրը մեկնարկել է 2019-ին։ Անցյալ տարի հանրապետության 6 դպրոցների տրամադրվել է 13 մլն 589 հազար 800 դրամ։ 2020-ին նախատեսվել է հատկացնել ավելի քան 23 մլն դրամ։ Նախատեսվում էր, որ դրամաշնորհ կստանա 10 դպրոց, բայց մրցույթի պայմաններին բավարարել է դպրոցներից 9-ը միայն։ Ծրագիրը շարունակվելու է նաև 2021 թվականին։
Նախօրերինա ապաստարանաշինության մասին հաղորդել էր նաև Տավուշի մարզպետարանը․ մարզի 4 սահմանապահ գյուղերում 4 նոր ռմբաստարան է կառուցվել։