Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները այս գիշեր մուտք են գործել Լաչինի (Քաշաթաղի) շրջան, հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Համաձայն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը Լաչինի շրջանը պետք է վերադարձվեր Ադրբեջանին։ Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ , բայց այլևս չի շոշափում ք. Շուշին, մնում է Ռուսաստանի խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ: Լաչին (Բերձոր) քաղաքի կարգավիճակը համատեղ հայտարարությամբ չի սահմանվում։ Այն անորոշ է անգամ այսօր՝ շրջանը հանձնելուց հետո։ Արդյոք Լաչինի միջանցքի հետ մեկտեղ ռուս խաղաղապահների հսկողության տակ է մնալու նաև Բերձորը՝ դեռ հստակ չէ։ Հայկական բնակչության մեծ մասը լքել է քաղաքը։ Շատերը մինչ այժմ այնտեղ են։ Տեղական իշխանություններից հստակ հրահանգներ դեռ չկան։
Բերձորի քաղաքապետն այսօր հայտարարել էր, թե բնակիչներից շատերը ներկայումս քաղաքում են: Ռուս խաղաղապահները երեկ տեղեկացրել են, որ Լաչինում ոչ մի կողմի դրոշ չպիտի լինեն. հայկական կողմը Արցախի դրոշն իջեցրել է: Խաղաղապահները, սակայն, չեն հստակեցրել՝ ադրբեջանական զինված ուժերը, որ արդեն շրջանում են, մուտք գործելո՞ւ են Բերձոր, թե՞ ոչ։ Ինքը՝ քաղաքապետը, նույնպես չգիտի։
Ինչ վերաբերում է լուրերին, թե 200 բնակիչ պետք է մնա քաղաքում՝ որպես խաղաղապահներին սպասարկող անձնակազմ, այդ մասին ես տեղեկություն քաղաքապետը ևս չունի:
Հիշեցնենք, որ զինադադարի հաստատումից հետո՝ ի կատարում նոյեմբերի 9-ի համաձայնագրի, հայկական Զինված ուժերը դուրս են բերվել նաև ԼՂ-ին հարող՝ Աղդամի և Քելբաջարի շրջաններից: