Home / Դատարան / Ոստիկանների սպանության մեջ մեղադրվող «Սասնա ծռերը» կմնան անազատության մեջ

Ոստիկանների սպանության մեջ մեղադրվող «Սասնա ծռերը» կմնան անազատության մեջ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց կալանավորումից ազատ արձակել «Սասնա ծռեր»-ի անդամներ Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին։ Խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել էր դեռևս պատերազմի օրերին։

Բիլյանն ու Բարսեղյանը մեղադրվում են 2017 թվականին Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց հետո ոստիկաններ Յուրի Տեփանոսյանին, Արթուր Վանոյանին և Գագիկ Մկրտչյանի սպանելու մեջ։ Նրանք մեղադրանքը չեն ընդունում։

Տուժողներից երկուսի՝ զոհված ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի ու Գագիկ Մկրտչյանի կանայք այսօրվա նիստին դեմ արտահայտվեցին նրանց խափանման միջոցի փոփոխությանը։

2018-ի հեղափոխությունից հետո «Սասնա ծռեր»-ի կալանավորված մյուս անդամներն ազատ արձակվեցին։ Սպանության համար մեղադրվողների խափանման միջոցը մնաց անփոփոխ։

Ծռերի դատավարական պրոցեսն այժմ մոտենում է իր ավարտին։ Մեղադրող կողմը նրանց մեծ մասի համար պահանջել է 8 տարուց մինչև ցմահ ազատազրկման․ ավելի մանրամասն՝ այստեղ։