Home / Կանանց իրավունքներ / «Չափազանց շատ ֆեմինիզմ» Փարիզի քաղաքապետարանում

«Չափազանց շատ ֆեմինիզմ» Փարիզի քաղաքապետարանում

Փարիզի քաղաքապետարանը 90 հազար եվրո տուգանք կվճարի սահմանվածից ավելի շատ կին պաշտոնյաներ ունենալու համար։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Աննա Իդալգոն քաղաքային խորհրդի նիստի իր ելույթում։

«Քաղաքը պետք է տուգանք վճարի այն բանի համար, որ չափազանց շատ կանանց է նշանակել ղեկավար պաշտոններում․ 69%, այսպիսով քաղաքապետարանը [վերահսկող մարմինների համար] դարձել է չափազանց ֆեմինիստական», ֊ հայտարարել է Իդալգոն։

Ըստ օրենքի կանանց և տղամարդկանց նշանակումների միջև եղած տարբերությունը պետք է լինի 60-40%, իսկ կատարյալ սցենարում նշանակումները պետք է լինեն հավասար։

Իդալգոն տուգանքն «աբսուրդային», «անարդար» և «վտանգավոր» է անվանել, նշելով, որ «մենք պետք է վճռական լինենք կանանց խրախուսելու հարցում, քանի որ Ֆրանսիայում այդ խնդիրը կա, և հավասարության հասնելու համար հարկավոր է արագացնել տեմպերը»։