2021 թվականի փետրվարին իրականացվելու է շարքային կազմի պարտադիր զինծառայության ձմեռային զորակոչ։ Զորացրումն իրականացվելու է հունվարի 8-ից փետրվարի 14-ը։ «Հետք»-ին այս մասին հայտնել է պաշտպանության նախարարությունը։
Զորակոչի օրը կհստակեցվի Կարավարության համապատասխան որոշումից հետո։
Սովորաբար ձմեռային զորակոչը սկսվում էր հունվարից, սակայն այս տարի, կապված Կորոնավիրուսի համավարակի հետ, պետք է մեկնարկեր դեկտեմբերից։
ՊՆ-ն հայտնել է նաև, որ վիճակահանության համակարգի հետ կապված փոփոխություններ դեռևս պլանավորված չեն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին ՊՆ-ն հայտնել էր ընդհանուր զորահավաքը մասնակի զորահավաքով փոխարինելու մասին։