Երեկվա Ռեալ Վալյադոլիդ – Բարսելոնա ֆուտբոլային խաղի ժամանակ Լիոնել Մեսսին Բարսելոնա ֆուտբոլային ակումբի կազմում խփեց իր 644-րդ գոլը՝ գերազանցելով բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի՝ մեկ ակումբի կազմում ամենաշատ գոլերի ռեկորդը։
Պելեն բրազիլական Սանթոս ֆուտբոլային ակումբի կազմում 1956-1974 թվականներին 643 գոլ է խփել։
Արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող, իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ավագ Լիոնել Մեսսին Բարսայի կազմում իր առաջին գոլը խփել է 2005 թվականին։
Մեսսին իր կարիերայի ընթացքում վեց անգամ արժանացել է ֆուտբոլային «Ոսկե գնդակ» մրցանակին (2009, 2010, 2011, 2012 , 2015 ,2019 թվականներ)։ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի համաձայն, Մեսսին արժանացել է «The Best FIFA Men’s Player» տիտղոսին։ Հինգ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում։ 2010-2011 Չեմպիոնների Լիգայում խփած իր 12 գոլերով Մեսսին դարձել է աշխարհում երրորդ ֆուտբոլիստն ով երեք անգամ անընդմեջ ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկու։