Ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերի 25-ին։
2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ տեղի կունենա շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը։ Որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 24-ի նիստին՝ չզեկուցվող հարցերի փաթեթով:
Զորակոչի ենթակա են նրանք, ում 18 տարին լրանում է կամ տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները կզորացրվեն մինչև 2021 թվականի փետրվարի 14-ը ներառյալ։