Վարչապետի Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
Քյարամյանը հոկտեմբերի 8-ին ազատվել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 29-ամյա Քյարամյանն ԱԱԾ փոխտնօրեն էր նշանակվել 2020 թվականի մայիսի 5-ին․ այն ժամանակ նա զբաղեցնում էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը։ Մայիսի 4-ին նա մեկ օրով նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, անմիջապես ստացավ գնդապետի կոչում և հաջորդ օրը դարձավ ԱԱԾ փոխտնօրեն, իսկ հունիսի 8-ին՝ արդեն ԱԱԾ տնօրեն։