Home / Հայաստան / Ալիևը Ֆիզուլիում միջազգային օդանավակայան է ուզում

Ալիևը Ֆիզուլիում միջազգային օդանավակայան է ուզում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է նոր միջազգային օդանավակայան կառուցել Ղարաբաղում։ Այս մասին հայտնում է «Известия»-ն, հղում կատարելով ադրբեջանական «AzerTac» լրատվականին։

Ալիևն այս հայտարարությունն արել է այսօր՝ Մշակույթի նախարար Անար Քերիմովի հետ տեսազանգի ժամանակ, մասնավորապես նշելով․ «Իմ հրամանով Ֆիզուլիում կկառուցվի միջազգային օդանավակայան։ Կարգադրությունն արդեն տրված է, հիմա ընտրվում են տեղերը։ Աշխատանքներ կտարվեն տարածքն ականազերծելու համար»։

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ օդանավակայանը պետք է կառուցվի այս տարվա ընթացքում, առնվազն՝ թռիչքուղիները պետք է պատրաստ լինեն։ Նա նաև ընդգծել է, որ Ֆիզուլիի նոր օդանավակայանը հնարավորություն կտա օտարերկրյա հյուրեր ընդունել Շուշիում, որն Ալիևն ավելի վաղ հայտարարել էր «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք»։

«