Մատաղիսի հատվածում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 հայ զինծառայողի աճյուն: «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին հայտնել է Ղարաբաղի ԱԻՊԾ ներկայացուցիչ Հունան Թադևոսյանը:
Առայսօր հայտնաբերվել է 1188 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ։
Պաշտոնյան հավելել է, որ որոնողական աշխատանքները շարունակվելու են Թալիշ-Մատաղիս ուղղությամբ։
Թադևոսյանը նաև նշել է, որ հնարավոր ողջ մնացածներին որոնելու համար մեկական խմբեր կաշխատեն Հադրութի տարածքում և Ֆիզուլի-Հադրութ ուղղությամբ։