Home / Դատարան / Հրանտ Դինքի գործով երկու սպա է ձերբակալվել

Հրանտ Դինքի գործով երկու սպա է ձերբակալվել

Թուրքական դատարանը նախօրեին որոշում է կայացրել ձերբակալել երկու նախկին պետական ծառայողների՝ «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ։ Այս մասին հայտնում է «Tert.am»-ը:

Հետախուզության երկու նախկին սպաները՝ Վեյսալ Շահինը և Վոլքան Շահինը, կալանավորվել են Դինքի սպանության ծրագրի մասին տեղյակ լինելու և այն թաքցնելու համար։ Հարկ է նշել նաև, որ սպաները ոչինչ չեն արել սպանությունը կանգնեցնելու համար։

Դինքի գործով դատական հաջորդ նիստը պետք է կայանա հունվարի 8-ին։

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև`16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամաստի կրակոցից: