Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Լոնդոնում վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին «Հ1»-ին հայտնել է նրա օգնական Հասմիկ Պետրոսյանը։
«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում՝ ընտանիքի ու թոռնիկների հետ։ Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել։ Սակայն, նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել»,- հայտնել է նախագահի օգնականը՝ նշելով, որ Սարգսյանը մեկուսացել է և իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար։