Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։ Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։
Այս թեմաներով շփումները շարունակվում են։