Home / Հայաստան / Թվիթերը չդիմացավ ԱՄՆ նախագահին

Թվիթերը չդիմացավ ԱՄՆ նախագահին

Twitter-ն ընդմիշտ արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը «հետագա բռնությունների հրահրման ռիսկը» կանխելու համար։

Օգտահաշիվը հունվարի 6-ին 12 ժամով սառեցվել էր։ Այդ ժամանակ պատճառ էր հանդիսացել Թրամփի՝ Կոնգրեսի շենքը գրոհած մարդկանց «հայրենասեր» անվանելը։ Հաշվի վերաբացումից հետո ԱՄՆ նախագահը երկու գրառում է արել, որոնցից մեկում, ի թիվս այլ բաների նշել է, որ «․․ իր համար քվեարկած 75 միլիոն մարդիկ դեռ մեծ ասելիք կունենան, և նրանք որևէ անարդարության չեն արժանանալու»։ Երկրորդ թվիթում Թրամփը տեղեկացրել է, որ չի գնալու Բայդենի երդմնակալության արարողությանը։

Twitter-ի ղեկավարությունը նշել է, որ «Թրամփի շատ աջակիցների կողմից սա կընկալվի, որպես ևս մեկ ցուցիչ, որ ընտրությունները լեգիտիմ չեն եղել»։

Հունվարի 7-ին ԱՄՆ նախագահի օգտահաշիվներն իրենց հարթակներում «անորոշ ժամանակով» արգելափակել էին նաև Facebook-ը և Instagram-ը։

Հիշեցնենք, որ հունվարի 6-ի գրոհից հետո դեմոկրատները սպառնում են իմպիչմենտ հայտարարել Թրամփին, եթե վերջինս հրաժարական չտա։ Նախագահն արդեն խոստացել է ապահովել իշխանության խաղաղ փոխանցում, սակայն դեմոկրատների կարծիքով մինչև հունվարի 20-ը սպասելը կարող է վտանգավոր լինել։