Ջաբրայիլի հատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնել է Ղարաբաղի ԱԻՊԾ ներկայացուցիչ Հունան Թադևոսյանը։
Ընդհանուր առմամբ առայսօր հայտնաբերվել է 1197 աճյուն, որոնց թվում կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ։
Պաշտոնյան նաև նշել է, որ, պայմանավորված ռուս խաղաղապահների հերթափոխով՝ որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն երկուշաբթի օրվանից