«Տրանս-Ադրիատիկ խողովակաշարով (TAP) արտահանվող ադրբեջանական գազը հասել է Իտալիա», – Թվիթերյան իր էջում տեղեկացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Հարավային գազային միջանցքը սկսել է գործել։ Եվրոպայի էներգետիկ անվտանգությանն ուղղված Թուրքիայի գործողություններում նոր էջ է բացվում», – ասված է հաղորդագրությունում։
TAP-ի Խողովակաշարի կառուցումը տևել էր ավելի քան չորս տարի և ավարտվել 2019-ի աշնանը։ Այժմ ադրբեջանական գազն առաջին անգամ արտահանվում է նաև դեպի Եվրոպա։
Տրանս-Ադրիատիկ գազամուղը շարունակությունն է Տրանս-Անատոլիական (TANAP) գազատարի, որը Ադրբեջանից Վրաստանի ու Թուրքիայի տարածքով հասել է Հունաստանի սահմանին: Նոր գազատարն էլ Հունաստանից Ադրիատիկ ծովի հատակով հասնում է արդեն Իտալիա։
TAP-ի բաժնետերերի թվում են ադրբեջանական պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, բրիտանական BP-ն: