Home / Հայաստան / Ինդոնեզիայում կորած ինքնաթիռը ջուրն է ընկել

Ինդոնեզիայում կորած ինքնաթիռը ջուրն է ընկել

Ինդոնեզիայում թռիչք կատարելուց քիչ անց անհետացել է ուղևորափոխադրող ինքնաթիռը ընկնելով ջուրը։ Այս մասին հայտնում է «Al Jazeera»-ն։ Ինքնաթիռում գտնվել է 62 մարդ՝ 56 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։

Օդանավը, որ Ինդոնեզիայի մայրաքաղաքից թռիչք էր իրականացնում դեպի Պոնտիանակ կղզի,  ընկել է Լաքի կղզու մոտ։

Տեղացի ձկնորսները հայտնել են, որ տեսել էն ինքնաթիռի խորտակումը, ինչպես նաև գտել ինքնաթիռի որոշ բեկորներ:

Boeing 737-500 ինքնաթիռը անհետացել է երկրի մայրաքաղաք Ջակարտայի օդանավակայանից թռիչք կատարելուց րոպեներ անց, ըստ FlghtRadar24-ի տվյալների, կորցնելով մոտ 3000 մետր բարձրություն։

Այս պահին ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ։