Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենների միջև վաղը Տավուշի մարզում կայանալիք հանդիպման վերաբերյալ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն։
ԱԱԾ-ն ընդգծել է՝ նման ձևաչափով հանդիպում, սակայն, կայացել է այսօր՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան և Շուռնուխ բնակավայրերի տարածքում։ Քննարկվել են գերիների փոխանակման ու անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ևս, ինչպես երեկ հաղորդեց ԱԱԾ-ն, նման հանդիպում էր կայացել նաև Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում:
Ըստ Հայաստանի ԱԱԾ-ի` լուրերը, թե հանդիպումների օրակարգում ներառվել կամ ներառվելու են տարածքային և սահմանային հարցեր, իրականությանը չեն համապատասխանում: