Home / Բանակ / Ղարաբաղում ևս 14 մարմին են գտել

Ղարաբաղում ևս 14 մարմին են գտել

Նախօրեին որոնողական խմբերը Սյունիքի մարզով մտել են Զանգելան և դուրս բերել ևս 14 զոհաված զինծառայողի մարմին:

Ղարաբաղի ԱԻՊԾ ներկայացուցիչ Հունան Թադևոսյանի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ՝ որոնողական աշխատանքների արդյունքում առայսօր հայտնաբերվել է 1211 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ։

Թադևոսյանը նաև նշել է, որ Ղարաբաղի փրկարարները հունվարի 11-ին որոնողական աշխատանքները շարունակելու են  Ասկերանի վերին ենթաշրջանի (Սղնախ), Մարտունու, Հադրութի, Մեխակավանի (Ջաբրայիլ), Որոտանի (Կուբաթլու) հատվածներում։

Զոհվածների մարմինների որոնման և նույնականացման աշխատանքները դեռևս շարունակվում են։ Վերջին տվյալներով՝ հրապարակված Արսեն Թորոսյանի կողմից, պատերազմի սկզբից մինչ հունվարի 4-ը իրականացվել է 3360 զոհված զինծառայողների մարմնի կամ մասունքի դատաբժշկական փորձաքննություն, կատարվել ավելի քան 2500 դատագենետիկական փորձաքննություն: Անճանաչելի մարմինների ԴՆԹ-նույնականացման գործընթացը դեռևս շարունակվում է։