Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում Հադրութի շրջանի Թութակներ տեղամասից Խծաբերդ տանող ճանապարհի 5-րդ կիլոմետրի հատվածում հայտնաբերվել է 6 զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնել է Ղարաբաղի ԱԻՊԾ ներկայացուցիչ Հունան Թադևոսյանը, նշելով, որ զինվորների մոտ պահպանված զինգրքույկների միջոցով պարզվել է նաև նրանց ինքնությունը։
Առայսօր հայտնաբերվել է 1194 աճյուն:
«Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի և Ասկերանի վերին ենթաշրջանի հատվածներում»,- հավելել է Թադևոսյանը: