Ավստրալիայի իշխանությունները Ջո աղավնուն չեն սպանի։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Ավելի վաղ երկրի երկրի ԶԼՄ-ները հաղորդել էին, որ աղավնին մրցութային տեսակի է, և Ավստրալիա է հասել ԱՄՆ-ի Օրեգոն նահանգից, կտրել-անցնելով շուրջ 13 000 կիլոմետր կարանտինային տեսչությունը հավանական էր համարել, որ թռչունն Ամերիկայից իր հետ կարող էր հիվանդություններ բերած լինել և մտադրվել էր ոչնչացնել կենդանուն՝ բնակչության առողջությունը պաշտպանելու համար։
Սակայն պարզվել է, որ թռչունն ավստրալական ծագում ունի, և չնայած նրա ոտքին ամրացրած տարբերանշանը համընկնում էր հոկտեմբերին Ամերիկայի Օրեգոն նահանգում կորած աղավնու նշանի հետ, Ավստրալիայում հայտնաբերված թռչունը մրցույթի մասնակից թռչունի հետ արտաքին որևէ նմանություն չունի։ Ջոն անգամ մրցութային տեսակի աղավնի չէ։
Իշխանությունները հաստատել են, որ աղավնին Ավստրալիայի բնության համար վտանգ չի ներկայացնում, հետևաբար՝ նրան սպանելու կարիք չկա։