Home / Մարզեր / 10 տարի առաջ դուրս եկան 30 տարի պաշտոնավարած Մուբարաքի դեմ

10 տարի առաջ դուրս եկան 30 տարի պաշտոնավարած Մուբարաքի դեմ

10 տարի առաջ՝ 2011 թվականի հունվարին, Արաբական գարունը հասավ Եգիպտոս։ Ամբողջ երկրով մեկ մարդիկ դուրս էին եկել փողոց՝ պահանջելու 30 տարի պաշտոնավարած նախագահ Հոսնի Մուբարաքի ու նրա կառավարության հրաժարականը։ Ոստիկանության հետ դաժան բախումների արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվեցին, մի քանի հազար քաղաքացի տարբեր աստիճանի վիրավորումներ ստացավ։ Բողոքի ալիքը հանդարտվեց միայն Մուբարաքի հրաժարականից հետո։

2011 թվականի Եգիպտոսի մասին՝ լուսանկարներով։


— Եգիպտոսի միջերկրածովյան ափին գտնվող Ալեքսանդրիա քաղաքում ցուցարարները պոկում են Հոսնի Մուբարաքի նկարը
Ալեքսանդրիա, հունվարի 25, 2011 [Reuters]


— Թահրիր հրապարակ գնացող ցուցարարների դեմ Քասր ել-Նայլ կամրջի վրա ջրցան մեքենաներ են կիրառում
Կահիրե, հունվարի 28, 2011 [Peter Macdiarmid/Getty Images]


— Կահիրե, հունվարի 28, 2011 [Lefteris Pitarakis/AP Photo]


— Կահիրե, Թահրիր հրապարակ, հունվարի 30, 2011 [Amr Nabil/AP Photo]


— Թահրիր հրապարակում կառավարամետ և հակակառավարական ցուցարարների հավաքատեղիների արանքում տանկեր էին կանգնացրել
Կահիրե, փետրվարի 5, 2011 [Lefteris Pitarakis/AP Photo]


— Թահրիր հրապարակում գիշերող ցուցարարը քնել է տանկի անիվների վրա
Կահիրե, փետրվարի 6, 2011 [Emilio Morenatti/AP Photo]


— Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հայտարարել էր, որ իր լիազորություններից ոմանք փոխանցվել են երկրի փոխնախագահին, սակայն ինքը հրաժարական ներկայացնելու մտադրություն դեռևս չունի։ Այս ելույթին ի պատասխան ցուցարարները բարձրացրել էին կոշիկները
Կահիրե, փետրվարի 10, 2011 [Chris Hondros/Getty Images]


— Ցուցարարները տոնում են Մուբարաքի հրաժարականը
Կահիրե, փետրվարի 11, 2011 [Amr Abdallah Dalsh/Reuters]


— Կահիրե, փետրվարի 11, 2011 [Chris Hondros/Getty Images]


— Հաղթական բողոքի ակցիաներից հետո երեխաները լուսանկարվում են Թահրիր հրապարակում
Կահիրե, փետրվարի 12, 2011 [Amr Abdallah Dalsh/Reuters]


— Համազգային «Հաղթանակի երթը»
Կահիրե, փետրվարի 11, 2011 [Suhaib Salem/Reuters]