Home / Մարզեր / Շամանին բռնեցին՝ Պուտինի չար հոգու դեմ դեռ դուրս չեկած

Շամանին բռնեցին՝ Պուտինի չար հոգու դեմ դեռ դուրս չեկած

Յակուտիայում ոստիկաններն ու հատուկ ծառայության ներկայացուցիչները բերման են ենթարկել շաման Ալեքսանդր Գաբիշևին։ Այժմ նա հոգենյարդաբանական դիսպանսերում է, գրում է Սիբիր․Ռեալիին։ 

Յակուտիա․Ինֆոյի տվյալներով, ուժայինները Գաբիշևին կալանավորել են հարազատների տնից։ Բերման ենթարկելու օպերացիային մասնակցել են իրավապահ մարմինների 11 աշխատակիցներ։ Շամանին բարեկամների տնից տեղափոխել են շտապօգնության մեքենայով։

Ալեքսանդր Գաբիշևը հունվարին հայտարարել էր դեպի Կրեմլ իր արշավանքը շարունակելու մտադրության մասին, նշելով, որ այս անգամ իրեն կարող են սպանել։

2019 թվականի մարտին շամանը հայտարարել էր, որ պատրաստվում է քայլելով հասնել Մոսկվա՝ «Կրեմլից Պուտինի չար ոգին դուրս քշելու համար»։ Քայլարշավի ընթացքում որոշ քաղաքներում Գաբիշևը հանրահավաքներ էր իրականացնում՝ «Այսուհետ Պուտինի խոսքն օրենք չէ՝ ազա՛տ ապրեք» կարգախոսով։

Սեպտեմբերի 19-ին ոստիկանները Գաբիշևին հարկադիր բուժման էին ուղարկել, որից կարճ ժամանակ անց շամանն ազատ էր արձակվել։