Հայաստանի ԱԳՆ-ն քիչ առաջ հրապարակել է Հայաստանի՝ Ռուսաստանի հետ «Ճամփորդիր առանց COVID-19-ի» ծրագրի շրջանակներում օդային հաղորդակցության սահմանային անցակետերի ցուցակը․ 1. Անապա (Վիտյազևո) 2. Վլադիվոստոկ (Կնևիչի) 3. Գրոզնի (Սևերնի) 4. Եկատերինբուրգ (Կոլցովո) 5. Ժուկովսկի 6. Կազան 7. Կալինինգրադ (Խրաբրովո) 8. Կրասնոդար (Պաշկովսկի) 9. Կրասնոյարսկ (Եմելյանովո) 10. Մոսկվա (Վնուկովո) 11. Մոսկվա (Դոմոդեդովո) 12. Մոսկվա (Շերեմետևո) 13. Նիժնեկամսկ (Բեգիշևո) 14. Նովոսիբիրսկ (Տոլմաչևո) 15. Դոնի Ռոստով (Պլատով) 16. Սամարա (Կուրումոչ) 17. Սանկտ Պետերբուրգ (Պուլկովո) 18. Սոչի 19. Ուֆա 20. Չկալովսկի Այսօր ավելի վաղ հայտարարվել էր, փետրվարի 1-ից պետք է երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը կվերսկսվի։ Անհրաժեշտ է ներբեռնել «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը, թեստավորվել թռիչքից ամենաշատը 72 ժամ առաջ: Եթե թեստի պատասխանը բացասական է, պատասխանն արտահայտվում է բջջային հավելվածում։ Հայաստանի օդանավակայանում բացասական պատասխանի հաստատումից հետ մարդը կարող է ազատ ճամփորդել։ Հավելվածը հասանելի է Apple Store-ի և Google Play-ի հայաստանյան և ռուսաստանյան օգտատերերի համար։