Միացյալ Նահանգների բանակը հայտարարել է ծառայողական համազգեստի հետ կապված կանոնադրական օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին։
Ծառայության մեջ գտնվող կանանց այսուհետ կթույլատրվի կրել ցանկացած սանրվածք․ մազերի երկարության վերաբերյալ սահմանափակումներ չեն լինի։ Նաև կարելի է շրթներկ օգտագործել։ Բոլոր զինվորները կարող են ներկել մազերն ու եղունգները նեյտրալ գույներով։ Մանուշակագույն, կապույտ կամ կարմիր ներկելն արգելվում է։ Ոչ ռազմական պայմաններում կարելի է ականջօղեր կրել։
Փոփոխություններ են մտցվել նաև կրծքով կերակրող կին զինծառայողների համար սահմանված կանոններում։
Օրերս ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենը չեղարկել էր Դոնալդ Թրամփի ընդունած՝ տրանսգենդեր մարդկանց ծառայության արգելքը։
Epress.am Լուրեր Հայաստանից