հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Պարտվող Թրամփը ստիպեց կասեցնել ԱՄՆ նախագահի եթերը

Պարտվող Թրամփը ստիպեց կասեցնել ԱՄՆ նախագահի եթերը

Նոյեմբերի 3-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները մինչ այժմ հայտնի չեն։ Երրորդ օրն է, ինչ ընթանում է ձայների հաշվարկը։ Առջևում դեմոկրատ Ջո Բայդենն է, նրա հիմնական մրցակիցը՝ հանրապետական Դոնալդ Թրափը, չնչին տարբերությամբ զբաղեցնում է երկրորդ տեղը։

Թրամփն իր հավանական պարտությունը կանխավ չի ընդունում։ Երկու օր շարունակ՝ նա և նրա թիմակիցները առանց ծանրակշիռ ապացույցներ ներկայացնելու հայտարարում են ընտրակեղծիքների և խարդախությունների մասին, վերահաշվարկներ պահանջում, սպառնում դիմել դատարան՝ միաժամանակ հայտարարելով, որ հաղթել են ընտրություններում։ Ջո Բայդենն իր հայտարարություններում ավելի զուսպ է․ «Մենք հաղթանակի ճանապարհին ենք», – ասում է դեմոկրատ թեկնածուն՝ առաջարկելով սպասել վերջնական արդյունքներին։

Ձայների հաշվարկի ընթացիկ արդյունքները՝ ըստ Associated press-ի 

Վերջնական հաղթանակի համար թեկնածուներից մեկին անհրաժեշտ է ստանալ 270 ընտրիչների քվե․ ամերիկյան բարդ ընտրական համակարգում որոշիչ դեր ունեն ոչ այնքան ընդհանուր ձայները, որքան դրանք արտացոլող ընտրիչների քանակը։

Յուրաքանչյուր նահանգ Ընտրիչների կոլեգիայում ունի ֆիքսված քանակությամբ ձայն, որը համապատասխանում է Կոնգրեսում այդ նահանգի ունեցած անդամների թվին։ Գործում է «ամեն ինչ հաղթողին» մոտեցումը, ըստ որի ընտրիչների բոլոր քվեները շնորհվում են այն թեկնածուին, ով ընտրությունների օրը տվյալ նահանգում ստացել ձայների մեծամասնությունը (բացառություն են կազմում Մեյն և Նեբրասկա նահանգները):

Վերևում տեղադրված քարտեզից երկում է, որ նահանգների մեծ մասի արդյունքներն արդեն հայտնի են (270 անհրաժեշտ քվեներից 264-ն Բայդենի օգտին, Թրամփը հավաքել է ընդհամենը 214 քվե)։ Փենսիլվանիա, Ջորջիա, Հյուսիսային Կարոլինա և Նևադա նահանգների վերջնական արդյունքները դեռ հրապարակված չեն։

Ամենաթարմ տվյալներով’

—Փենսիլվանիայում հաշվարկվել է քվեների 95%-ը (Թրամփը ստացել է քվեների 49.6%-ը, Բայդենը’ 49.3%-ը)

—Ջորջիայում հաշվարկվել է քվեների 99%-ը (Թրամփ’ 49.4%, Բայդեն’ 49.4%)

—Հյուսիսային Կարոլինայում հաշվարկվել է քվեների 94%-ը (Թրամփ’ 50.1%, Բայդեն’ 48.7%)

❗️Նևադայում հաշվարկվել է քվեների 84%-ը (Թրամփը ստացել է քվեների 48.5%-ը, Բայդենը’ 49.4%-ը)։

Նևադան տալիս է ընդհանուր 6 ձայն, Փենսիլվանիան’ 20, Ջորջիան’ 16, Հյուսիսային Կարոլինան’ 15:

Բայդենին անհրաժեշտ է ընդամենը 6, Թրամփին’ 56 ձայն։ Ընդրությունների արդյունքները, այսպիսով, կախված են Նևադայի արդյունքներից․ եթե Նևադայի քվեատուների ձայները մնան Բայդենի մոտ, նա կհաղթի։

Թրամփը մարտական է տրամադրված․ նա հայտարարել է, որ պարտության դեպքում դիմելու է Բարձրագույն դատարան և վիճարկելու ընտրությունների արդյունքները։ Ամերիկյան համակարգի պայմաններում՝ դա երկարատև դատական քաշքշուկ և քաղաքական անկայունություն է ենթադրում։ Թեժ է նաև փողոցը․ հարյուրավոր քաղաքացիներ այս օրերին սպասում են արդյունքներին, կանխատեսվում է, որ ընտրություններից հետո փողոցային ցույցեր, այդ թվում՝ բռնի անհնազանդության ակցիաներ կսկսվեն։ Բայդենն արդեն իսկ համերաշխության և բևեռացումը հաղթահարելու կոչեր է հնչրեցնում, Թրամփը՝ մեծամասամբ կրակի վրա յուղ է լցնում։

Ամերիկյան խոշոր հեռուստաալիքները նախօրեին ընդհատել են Թրամփի հեռուստաուղերձի հեռարձակումը․ ընտրակեղծիքների մասին նրա հայտարարությունները մնացել են անավարտ։

CNBC հաղորդավարի պարզաբանմամբ՝ հեռարձակումն ընդհատվել է, քանի որ Թրամփի ասածների մեծ մասը սուտ է։

«Մենք կրկին հայտնվել ենք արտառոց իրավիճակում․ ոչ միայն ընդհատում ենք ԱՄՆ նախագահի ելույթը, այլև ուղղում նրան», – ասել է MSNBC-ի հաղորդավարը։ Լրագրողներն ընդգծել են, որ հանրապետականների թեկնածուն խոսել է չապացուցված (չապացուցվող) փաստերի մասին։

«Առանց փաստեր ներկայացնելու՝ Թրամփը հայտարարել է, որ նախագահական ընտրությունները կոռումպացված էին և անցել են ընտրակեղծիքներով։ Մենք դադարեցնում ենք առցանց հեռարձակումը և ջնջում տեսանյութը մեր բոլոր հարթակներից։ Մեր աշխատանքը ճշմարտություն տարածելն է, այլ ոչ՝ անհիմն դավադրության տեսություններ», — հայտարարել է USA Today-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Քերըլը։

Թրամփի ելույթը կեսից անջատել են նաև ամերիկյան խոշորագույն ABC, CBS, NBC հեռուստաալիքները։

Տեսաուղերձի ընթացքում հանրապետական թեկնածուն կրկին խոսում էր դեմոկրատների մախինացիաների և ընտրակեղծիքների մասին․ «Եթե հաշվենք օրինական քվեները, ես հեշտությամբ հաղթում եմ։ Եթե հաշվենք ապօրինի ձայները, ապա նրանք կարող ենք փորձել ընտրությունները մեզնից գողանալ», — ասել է Թրամփը։ Ընտրակեղծարարոթյունը ամերիկայն համակարգում այդքան էլ ընդունված բան չէ․ նման հայտարարությունները, հատկապես՝ գործող նախագահի կողմից, ծանրակշիռ փաստարկներ են պահանջում, որոնք մինչ այժմ չեն ներկայացվել։

Բացի այդ՝ Թրամփը հայտարարել է նաև, որ ընտրությունների արդյուքնենրի վրա կարող էին ազդել նաև ԶԼՄ-ների կեղծ հարցումները․ «Կեղծված հարցումները — ես ստիպված եմ դրանք անվանել կեղծված և ստահոդ — հորինվել են, որպեսզի մեր ընտրողները մնան տանը, որպեսզի ստեղծվի Բայդենի առավելության պատրանք», — ասել է հանրապետական Թրամփը։