Home / Համայնքներ / Պուտինի չար ոգին քշել ցանկացող շամանին չի հաջողվում Մոսկվա հասնել

Պուտինի չար ոգին քշել ցանկացող շամանին չի հաջողվում Մոսկվա հասնել

Նախօրեին Բուրյաթիայում ձերբակալված շաման Ալեքսանդր Գաբիշևին ինքնաթիռով հասցրել են իր հարազատ Յակուտսկ։ Ինչից հետո տարել հանրապետական հոգեբուժական հիվանդանոց՝ ստուգումների։ Դրանից առաջ մամուլը հայտնում էր, որ Գաբիշևին առևանգել են։

Մեղադրանքների էությունը դեռ չի հստակեցվում։ ՌԴ Ներքին գործերի նախարարությունը հայտարարում էր, որ շամանը հետախուզվում է Յակուտիայի տարածքում ինչ֊որ հացագործություն կատարելու պատճառով, հոդվածը չէր նշվում։ Նրա կոմնակիցները հնարավոր էին համարում, որ շամանին կարող են մեղադրել էքստրեմիստական խումբ ստեղծելու մեջ։ Չնայած նրան ձերբակալեցին, մարդիկ շարունակեցին իրենց ուղին Իրկուտսկի շրջանով մեկ․ մի մասը դուրս մնաց, հայտնում են տեղի ԶԼՄ֊ները։

Մեկ տարի առաջ Գաբիշևը Յակուտսկից ուղևորվեց Մոսկվա։ Հիշեցնենք, որ շամանը Մոսկվա էր գնում՝ «Կրեմլից Պուտինի չար ոգին դուրս քշելու համար»։ Սեպտեմբերի 9-ին նա հասավ Բուրյաթիայի մայրաքաղաք Ուլան֊Ուդե, որտեղ ոստիկանները բերման ենթարկեցին վերջինիս կողմնակիցներին։ Դրանից հետո բողոքի ցույցեր սկսվեցին՝ նրանց ազատելու, ինչպես նաև քաղաքում կայացած ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով։

Ոստիկանությունը բազմաթիվ անգամներ ցրել էր հանրահավաքները, իսկ սեպտեմբերի լույս 11-ի գիշերը ուժայիններն արցունքաբեր գազային բալոնչիկ են նետել ավտոբուսի մեջ, որում ակտիվիստներն էին, բոլոր դուրս վազողներին դեմքով գետնին էին տապալում ու բերման ենթարկում։ Ցույցի մասնակիցներից մեկին Քննչական կոմիտեն մեղադրել էր նրանում, որ, ավտոբուսից դուրս գալով, նա բալոնչիկն օգտագործեց ուժայիններից մեկի դեմ։