Home / Բանակ / «Կռվում եմ զոհված տղուս հետ»․ Շարքայինի այրին ու երեխաները կարող են փողոցում մնալ

«Կռվում եմ զոհված տղուս հետ»․ Շարքայինի այրին ու երեխաները կարող են փողոցում մնալ

2020-ի հոկտեմբերին Ջաբրայիլում զոհված պայմանագրային զինծառայող, 36-ամյա շարքային Գարիկ Սայադյանի այրին և երկու մանկահասակ երեխաները մատնվել են անուշադրության։ Նրանք շարունակում են վարձով ապրել Վյաքում՝ վաճառվող բնակարանում։ Հենց գնորդ հայտնվի, կինը երեխաների հետ կարող է մնալ փողոցում։

Ընտանիքը պատրաստվում էր բնակարանային խնդիրը հիփոթեքով լուծել, բայց Գարիկի մահը չեղարկեց ամեն ինչ։

Երբ նրան Վայոց Ձորի պոստերից տանում էին Ջաբրայիլ, հարազատները չէին կասկածում, որ Գարիկը կվերադառնա։ «Ես գիտեի «ապրիլյանի» պես կլինի, մի քանի օրից կավարտվի, բայց չավարտվեց։ Մինչև հիմա կռվում եմ տղիս հետ, որ թողել է էրեխեքին, կնոջը․․․», – ասում է մայրը։

Փոքր տղան, որին ևս պատերազմ էին տարել, վերադարձել է։ «Մենք ոչ ոքից բան չենք ուզում, թող միայն բնակարանով ապահովեն, մենք ամեն ինչ կանենք, որ երեխաներն ու կինը ոտքի կանգնեն», – ասում է նա։

Եղբայրը տեսանյութում պատմում է նաև, թե ինչպես էին որոշ հրամանատարներ պատերազմի ժամանակ թողնում զինվորներին միայնակ․ «Ասում էին՝ դուք ձեր աֆիցեռն եք»։

Ասում է՝ կարող էր խուսափել զորակոչից, բայց եթե «ես չգնայի, մյուսը կմնար, բա ո՞վ կռվեր»։ Միևնույն ժամանակ պատմում է, որ նախորդ պատերազմներին մասնակցածները նման բան չէին տեսել։ «Էն որ մեր կռիվը չէր, դա՝ հաստատ»։

Մանրամասները՝ տեսանյութում