Պարագվայում յոթ մարդ զոհվել է, մեկը՝ ծանր վիրավորվել երկրի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռի կործանման հետևանքով, հաղորդել է ABC-ն։
Ինքնաթիռի կործանման պատճառն առայժմ հայտնի չէ։ Աշխատանքներ են ընթանում՝ զոհերի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Փրկված ուղևորը 19-ամյա պատանի է, ով մեկ տարի առաջ երկրի մայրաքաղաք Ասունսիոն էր տեղափոխվել՝ իր կրթությունը շարունակելու։ Նա այժմ գտնվում է մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում՝ ծանր վիճակում:
ABC-ի հաղորդմամբ՝ վթարից րոպեներ առաջ օդաչուական անձնակազմի և դիսպետչերների միջև կապը կորել էր։