Ղազախստանում Bek Air ընկերությանը պատկանող ուղևորափոխադրող ինքնաթիռի կործանման արդյունքում մահացել է նվազագույնը 15 մարդ, վիրավորվել՝ 66-ը, հայտնում է Ալմա Աթայի օդանավակայանի մամուլի ծառայությունը։ Fokker-100 ինքնաթիռը չվերթ էր կատարում դեպի Նուրսուլթան։ Իքնաթիռում 95 ուղևոր կար և անձնակազմը՝ 5 հոգի։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, վթարը տեղի է ունեցել ինքնաթիռի վերսլացքի ժամանակ։ Օդանավը սկսել է բարձրություն կորցնել, հարվածել է բետոնե պատվարին, բախվել երկհարկանի շինությանն ու ընկել բնակելի շենքերի մոտ։ Ընկնելուց հետո ինքնաթիռը չի բռնկվել։
Զոհերի ու տուժածների թվում երեխաներ կան։ Վիրավորներից 50-ը հոսպիտալացվել են։ Բժիշկների փոխանցմամբ, 12-ը գտնվում են ծանր վիճակում։ Զոհերից յոթի ինքնությունը բացահայտվել է։ Նրանց թվում է Ղազախստանի գեներալների խորհրդի նախագահ, արդարադատությամ գեներալ֊մայոր Ռուստեմ Քայդարովը։
Կործանման պատճառը դեռևս բացահայտված չէ։ Fokker 100 ինքնաթիռների թռիչքները Ղազախստանում չեղարկվել են։ Կանգնեցվել է Bek Air ավիաընկերության աշխատանքը։
Ալմա Աթայում ընկած ինքնաթիռն առաջին չվերթն իրականացրել էր 1996 թվականին։ Zakon.kz֊ի տվյալներով այն սարքին վիճակում էր և անցել էր բոլոր ստուգումները։ Այդ տեսակի ինքնաթիռներ շահագործվում են մի