հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Հայաստանը «Իսկանդեր» չի կիրառել․ Ռուսաստանի ՊՆ

Հայաստանը «Իսկանդեր» չի կիրառել․ Ռուսաստանի ՊՆ

Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը Ղարաբաղյան հակամարտության ժամանակ չի կիրառել իր սպառազինման կազմում ընդգրկված «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները․

«Մեր տիրապետության տակ գտնվող օբյեկտիվ և հավաստի տեղեկություններով, հրթիռային համալիրներից և ոչ մեկը չի կիրառվել ԼՂ-ում հակամարտության ժամանակ: Հրթիռների ողջ զինապահուստը գտնվում է Հայաստանի ԶՈՒ-ի պահեստներում: Նիկոլ Փաշինյանին, ամենայն հավանականությամբ, մոլորության մեջ են գցել, ինչի արդյունքում նա ոչ ճիշտ տեղեկություն է օգտագործել»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը նախօրեին 1in.am- ին տված հարցազրույցում անդրադարձել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին։ Վերջինս օրեր առաջ հայտարարել էր, թե հավաստի տեղեկություններ ունի, որ հայկական կողմը «Իսկանդեր» է կիրառվել Շուշիի ուղղությամբ (Շուշիում ու Շուշիի համար մարտերը պատերազմի վերջին օրերին էին ընթանում) և հարցրել՝ ինչու այս սակրալ զենքը չի կիրառվել ավելի վաղ՝ պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրը, երբ Ադրբեջանը հսկայական ուժեր էր կուտակել Հորադիզում։ Սրան ի պատասխան Փաշինյանը հայտարարել էր, թե Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը»: «Թող հարց տա՝ ինչո՞ւ «Իսկանդեր»-ը չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10 տոկոսով», – ասել էր Փաշինյանը: