Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդել է Հայաստանի Կառավարությունը։
Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ:
Ավելի վաղ Հայաստանում ստեղծված իրավիճակին անդրադարձել են Ռուսաստանի արտգործնախար Սերգեյ Լավրովը, Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Երևանում ԱՄՆ դեսպանատունը։ Ավելի մանրամասն՝ այստեղ։