Home / Հայաստան / Ողբերգություն «Հայրենիքի» մոտ

Ողբերգություն «Հայրենիքի» մոտ

Երևանի՝ երբեմնի արդյունաբերական Լենինի շրջանում (Շենգավիթ համայնք) գտնվող «Հայրենիք» կինոթատրոնի սյուներից մեկը փետրվարի 25-ին քանդել է 27-ամյա Մարտին Դանիելյանը։ Նա մեքենան այնքան արագ էր վարում, որ կինոթատրոնին բախվելուց առաջ ճեղքել էր կեսմետրանոց երկու արգելապատնեշները և թռել գետնանցումի վրայով։

Untitled

Մարտինը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Զոհվածի մայրը աշխատում է կինոթատրոնի մոտակայքում գտնվող մանկապարտեզում։ Նրա գործընկերներից մեկը պատմում է, որ տեղի ունեցածը ինքնասպանություն էր․ երիտասարդը պարտքեր ուներ։

Untitled

«Հայրենիքը» վաղուց չի գործում։ Վերջին անգամ ես այնտեղ հնդկական կինո եմ նայել՝ «Պարիր, Պարիր»։ Տոմսի փոխարեն հավաստագիր էի ցույց տալիս, որ հայրս աշխատում է ՀայՔիմՄեքենա գործարանում, որն այն ժամանակ կոմպրեսորներ էր թողարկում։ 90-ականների սկզբին ձեռնարկությունն էլեկտրականություն էր մատակարարում կինոթատրոնին․ աշխատողների համար մուտքն անվճար էր։

Untitled

2000-ականներին կինոթատրոնի միջանցքն օգտագործվում էր որպես սրահ՝ հարսանիքների և մեծ տոնախմբությունների համար։ Ընտրություններին ընդառաջ նախին կինոթատրոնի շենքի վրա կախում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և դրա ղերկավար, օլիգարխ Գագիկ Ծառուկյանի պաստառները։ Անգամ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո նա Ազգային ժողովում երկրորդն է պատգամավորների թվով։

Untitled

Օլիգարխը, որը նախորդ խորհրդարանական ընտրություններում ձայների զանգվածային առուծախի գործով մեղադրյալի կարգավիճակ ունի, հիմա՝ նախկին նախագահների հետ միասին, հիմնադրել է «Հայրենիքի փրկության շարժումը», որը պահանջում է նախկին լրագրող, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Untitled

Մարտին Դանիելյանի ավտովթարից անմիջապես հետո «Հայրենիք» ժամանեցին ոչ միայն բժիշկներ, փրկարարներ և ոստիկաններ, այլև «Բարգավաճ Հայաստանի» քաղաքային խորհրդի անդամներ։ Նախկին կինոթատրոնի շենքը մինչ օրս պատկանում է նրանց կուսակցին։

Untitled

Untitled

Untitled

Untitled

Էլիզա Մխիթարյան, Յուրի Մ․