Քովիդ-19-ի համավարակի մեկնարկից ի վեր ամբողջ աշխարհում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման 116,307,456 դեպք։ Ավելի քան 2.5 միլիոն մարդ մահացել է։ Ջոն Հոփքինսկի համալսարանի տվյալներով, վարակակիրների թվով առաջին տեղերում են Միացյալ Նահանգները (29,526,086), Հնդկաստանը (11,173,761), Բրազիլիան (10,796,506)։
Վրաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը հասել է 272,262-ի։ Համավարակ մեկնարկից ի վեր քովիդ-19-ից մահացել է 3563 մարդ։
Վերջին մեկ օրում Վրաստանում վարակման 390 նոր դեպք է գրանցվել, 10 պացիենտ մահացել է, 172 վարակակիր ապաքինվել է։
Կառավարական Stopcov.ge հարթակի տվյալներով, կորոնավիրուսի հայտնաբերման օրական ցուցանիշը 1․77% է, վերջին 1 շաբաթվանը՝ 1․31%, 14 օրվանը՝ 1․62%։
Կորոնավիրուսի դեմ պատվաստման նախագիծը Վրաստանում դեռևս չի մեկնարկել։ Իշխանությունները հույս ունեն պատվաստանյութի առաջին պաշարը ստանալ մարտ ամսվա մեջ։
Քովիդ-19-ի բացասական թեստ ներկայացնելու դեպքում Վրաստան մուտքի հնարավորություն ունեն Եվրամիության երկրների, Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Իսրայելի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի, Արաբական միացյալ էմիրությունների, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բահրեյնի քաղաքացիները։ Պաշտոնապես գրանցված ցանկացած պատվաստանյութի չափաքանակ ստացած բոլոր քաղաքացիները ևս կարող են ազատ մուտք գործել Վրաստան։
Ադրբեջանում համավարակի մեկնարկից ի վեր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 235,647 դեպք։ 3,232 մարդ մահացել է։
Վերջին մեկ օրում երկրում վարակման 314 նոր դեպք է գրանցվել, 2 պացիենտ մահացել է։
Ադրբեջանում արդեն իրականացվում են պատվաստանյութի առաջին խմբաքանակի ներարկումները։ 2021 թվականի մարտի 2-ի դրությամբ, երկրում պատվաստվել է 313,582 մարդ, հայտնում է նախարարների պալատին կից օպերատիվ շտաբը։
Հունվարին Ադրբեջանում հակահամաճարակային սահմանափակումների մեղմացումից հետո տեղական լրատվամիջոցներում մարտի 15-ը շրջանառվում էր որպես նոր լոքդաունի մեկնարկի օր։ Այս տեղեկությունը, սակայն, պաշտոնապես հաստատված չէ։
Այս տարի Նովրուզի հետ կապված Ադրբեջանում ոչ աշխատանքային կլինեն մարտի 20-28-ը։ Տոնական օրերին վարակի տարածումը կանխելու միջոցների մասին ցուցումները դեռևս չեն հրապարակվել։
Հայաստանում համավարակի մեկնարկից ի վեր կորոնավիրուսով վարակման 173,749 դեպք է գրանցվել։ 3,215 մարդ մահացել է։
Վերջին մեկ օրում կատարվել է 2922 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 442 նոր դեպք (15.6%):
Ունենք 378 առողջացած և 9 մահվան դեպք (7-ը կորոնավիրուսից, 2-ը՝ «այլ պատճառներով»):